Հանդիսատեսը կրակել է աճպարարի գլխին՝ հավատալով որ նա մոգական ուժով կենդանի կմնա
Արգենտինացի աճպարար Մարվոն իր շոուի վերջում խնդրեց օգնականին ատրճանակից կրակել իր գլխին։ Կրակոցից հետո Մարվոն ցուցադրաբար բերանից հանեց փամփուշտը։ Այդ համարը նախատեսված է եղել նախադպրոցական տարիքի երեխաների համար։
Այնուամենայնիվ, դահլիճում գտնվողներից մեկը՝ Մարկո Ասպրելան, տպավորված լինելով համարով, հանել է իր ատրճանակը և «Իսկ կարո՞ղ եք որսալ այս գնդակը» խոսքերով կրակել է աճպարարի գլխին։ Վերջինս տեղում մահացել է։
Մարկո Ասպրելան դատի ժամանակ դեռ երկար չէր կարողանում հասկանալ թե ինչու աճպարարը չբռնեց փամփուշտը... Ասպրելան արդարացվել է։