Համատեղ կինոարտադրություն, ներկայացումներ, կրթական ծրագրեր. հայ- իրանական մշակութային կապերը ծաղկման փուլում են
Հայաստանն ու Իրանը, որոնք հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող երկրներ են, իրենց բարեկամական հարաբերություններն ամրապնդում են մշակույթի, կրթության և այլ բնագավառներում: Դրա մասին են վկայում բազմաբովանդակ ծրագրերը, որոնք իրականացնում է Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնը Երևանում և մայրաքաղաքից դուրս:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի ղեկավար Մուհամմեդ Ասադի Մովահեդը մանրամասներ է հայտնել 2024 թվականին երկու երկրների միջև մշակութային, կրթական կապերի զարգացմանն ուղղված ծրագրերի մասին՝ հավաստիացնելով, որ այդ նախաձեռնությունները շարունակական են լինելու:
Իրանի Իսլամական հեղափոխության 45-րդ տարեդարձն ու լուսավորության շրջանը
Մեր հանդիպումը զուգադիպել է Իրանի Իսլամական հեղափոխության 45-րդ տարեդարձի հետ, հեղափոխություն, որն իրականացվել է Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ: Մուհամմեդ Ասադի Մոհավեդի խոսքով՝ հեղափոխությունը լուսավորություն էր բերում, իսկ գիտությունն ու կրթությունը լույս են սփռում:
«Քառասունհինգ տարվա ընթացքում մեր երկիրը տարբեր ոլորտներում ձեռքբերումներ է ունեցել, սակայն դրանց գերակշիռ մասը մշակույթի, գիտության և արվեստի բնագավառներում են:
Հեղափոխությունից առաջ կին աշակերտների, կին ուսանողների թիվն Իրանում բավականին փոքր էր, սակայն ներկայումս համալսարաններում սովորող կին ուսանողների թիվը 58 տոկոս է կազմում: Իրանի Իսլամական Հանրապետությանն ուղղված բացասական պրոպագանդայի թեզերից մեկն այն էր, որ կինը մնում էր լուսանցքում, սակայն այսօր կինը գիտակրթական ոլորտում յուրահատուկ տեղ ունի: Մինչ հեղափոխությունը մեր երկրում գիտակրթական կենտրոնների քանակը 128 էր, իսկ այսօր 2700 բարձրագույն կրթական կենտրոն կա Իրանում»,- նշում է կենտրոնի ղեկավարը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։