Ֆրանսիական սրճարանում կոպիտ վերաբերմունքի համար վճարում եք ավելի թանկ
Ֆրանսիայի հարավում գործող սրճարանի սեփականատերերը որոշել են վերադարձնել հին, բարի ավանդույթը՝ սիրալիրությունը:
Սրճարանի ցուցատախտակին գրառում է արված, ըստ որի, եթե հաճախորդը սուրճ պատվիրելիս սիրալիր լինի, նրա համար զեղչեր կգործեն: Հակառակ պարագայում նա ստիպված կլինի վճարել երկու անգամ ավել: