Ստամբուլում զինված հարձակում է իրականացվել դատարանի շենքի վրա
Ստամբուլում փետրվարի 6-ին զինված հարձակում է իրականացվել դատարանի շենքի վրա, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Զինված հարձակման հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից երեքը ոստիկաններ են։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտնել է, որ հարձակումից հետո շենքի անվտանգությունն ուժեղացվել է:
Հարձակում գործած կինը և տղամարդը լիկվիդացվել են: