Նկատե՞լ եք, որ մեզ կարծես չի էլ հետաքրքրում, թե այժմ ինչ է կատարվում բռնազավթված Արցախում․ Ոսկանյան
Նկատե՞լ եք, որ մեզ՝ որպես հանրություն, կարծես չի էլ հետաքրքրում, թե այժմ ի՞նչ է կատարվում Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքում։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Մինչդեռ հիշելը և իրավիճակին հետևելը, ըստ իս, վերադարձի նախնական պայմաններից է։
Ուստի, կարծում եմ՝ առնվազն կարելի է ԶԼՄ-ներում ունենալ լուրերի հատուկ բաժին՝ «Բռնազավթված Արցախն այսօր», ողջ հասանելի տեղեկատվությունը «քամելով» Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի և այլ լրատվական աղբյուրների տարածած նյութերից»։