Նոր Զելանդիայի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լաքսոնին՝ ազգային տոնի առթիվ:
Ուղերձում նշված է.
«Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նոր Զելանդիայի ազգային տոնի՝ Վայթանգիի օրվա առթիվ:
Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, և ես հայտնում եմ իմ պատրաստակամությունը Ձեզ հետ համատեղ ջանքերով խորացնելու մեր միջպետական համագործակցությունը: Համոզված եմ, որ մեր ժողովուրդների և կառավարությունների նվիրումը ժողովրդավարական արժեքներին ամենալավ հիմքն է Հայաստան-Նոր Զելանդիա երկկողմ հարաբերություններն ընդլայնելու համար:
Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին մաղթում եմ առաջընթաց, խաղաղություն և բարօրություն»: