Աշոտ Հովհաննիսյանն ու Լիլի Մկրյանը հրաժարվել են ցուցմունքներ տալ. խափանման միջոցը կբողոքարկվի․ «Փաստինֆո»
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը՝ զերծ մնալով այլ մանրամասներ նշելուց:
Նույն գործով կալանավորված «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի և նույն ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը աղբյուրի հետ զրույցում հայտնել է, որ դատարանի որոշումները ստացել են այսօր, պատրաստվում է վերաքննիչ բողոքներ ներկայացնել։ Թե՛ Հովհաննիսյանը, թե՛ Մկրյանը մեղադրանքը չեն ընդունում և հրաժարվել են ցուցմունք տալուց։
Քրեական գործով 7 անձի նկատմամբ հետապնդում է իրականացվում, որոնցից կալանքի տակ է երեք անձ, Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։