Տրանսպորտի սակագների թանկացումն արվում է կասկածելի ֆինանսական սխեմայով. Դավիթ Խաժակյան
Քաղաքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեներով որոշելու խոստում տված իշխանությունը զլացել է անգամ հանրային քննարկում անցկացնել տրանսպորտային թանկացվող սակագների վերաբերյալ, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
Ընդ որում, հրապարակված թվերը սպեկուլյատիվ են: Օրինակ, վերցնենք «365 օր» տոմսի արժեքը: 1000 ուղևորության դիմաց տոմսի սակագինը 110 դրամ է առաջարկվում: Տարեկան տոմսը՝ 110.000 դրամ: Ընթերցողին կթվա, որ եթե տարեկան տոմս գնի, թանկացումը կկազմի 10 դրամ:
Ընդունենք՝ միջին ուղևորը յուրաքանչյուր օր տրանսպորտից օգտվում է 2 անգամ՝ շաբաթը 6 օր: Շաբաթական 12 տոմս, 1 ամսվա մեջ 48 տոմս և, հետևաբար, տարեկան 576 տոմս: Կլորացնենք դեպի վեր՝ 600 տոմս:
Այժմ 110.000-ը բաժանեք 600-ի և կտեսնեք, որ միջին ուղևորի համար մեկ տոմսի սակագինը կազմեց 180 դրամ:
Մեկ շաբաթից այս հարցը փորձելու են անցկացնել ավագանու նիստով: Ընդ որում, սա արվում է շատ կասկածելի ֆինանսական սխեմայով և առանց տրանապորտային համակարգը մինչև վերջ բարեփոխելու»: