Ինչպես իմանալ, որ օրգանիզմում շատ աղ է կուտակվել․ չորս անուղղակի նշան
Այն, որ դուք չափից շատ աղի սնունդ եք ուտում, կարող է որոշվել անուղղակի նշաններով։ LiveStrong-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ կան չորս ախտանիշ, որոնք վկայում են օրգանիզմում ավելորդ աղի մասին:
Դուք անընդհատ ծարավ եք (շաքարային դիաբետը բացառված է)
Դուք պարբերաբար այտուցվում եք:
Ձեզ անհամ են թվում բանջարեղենը, հացը, ձավարեղենը և այլ մթերքներ։
Ձեր արյան ճնշումը սկսել է բարձրանալ:
Աղի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների, զգուշացնում են բժիշկները, փոխանցում է Mediahub-ը։