«Սիներջի»-ն պահանջում է փոխել ընկերության կալանավորված աշխատակիցների խափանման միջոցը
Հայաստանում «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության մասնաճյուղը հաղորդագրություն է տարածել՝ խնդրելով և պահանջելով փոխել ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի, աշխատակցուհի Լիլի Մկրյանի և նախկին աշխատակցուհի Անի Գևորգյանի խափանման միջոց կալանավորումը՝ կիրառելով օրենքով սահմանված ավելի մեղմ տեսակ։
Ընկերությունում լիովին կողմնակից են արդարադատության կայացմանը և պատրաստ են աջակցել իրականացվող քննությանը բոլոր փուլերում, շեշտում են գործընկերների անհասկանալի և անհիմն կալանավորման հանգամանքը:
«Մենք միշտ մեծ հպարտությամբ ու պատվով ենք ներկայացրել Հայաստանը համաշխարհային տարատեսակ հարթակներում, հպարտացել մեր տեխնոլոգիական լուծումներով և բարձր գնահատականի արժանացել մեր հաճախորդների կողմից»,- ասվում է հաղորդագրությունում: