Մեծ Բրիտանիայի թագավորի մոտ քաղցկեղ են հայտնաբերել
Մեծ Բրիտանիայի միապետ Չառլզ Երրորդի մոտ բժիշկները քաղցկեղ են հայտնաբերել։
Այդ մասին հայտնել են Բուքինգհեմյան պալատից։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ Երրորդը առայժմ չի մասնակցի հանրային միջոցառումների, քանի որ բուժման կուրս է սկսել անցնել։
Այնուհանդերձ, ըստ Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության, նա իր պետական պարտավորությունները կշարունակի կատարել, կշարունակի նաև պաշտոնական փաստաթղթերի հետ կապված աշխատանքը։