Մերկ խնջույքից հետո Կիրկորովի համերգների գինն ընկել է
Երգիչ Ֆիլիպ Կիրկորովի ելույթները ավելի են էժանացել այն բանից հետո, երբ նա մասնակցել է բլոգեր Անաստասիա Իվլեևայի կազմակերպած «մերկ երեկույթին»։ Կիրկորովի թիմը նվազեցնում է տոմսերի վճարը:
«Կիրկորովի գինն ընկել է գրեթե 4,5 միլիոն ռուբլով՝ «սխալ դռնից», մերկ երեկույթից և ԱՄՆ մեկնելուց հետո։ Ելույթների պահանջարկի կտրուկ անկման պատճառով նրա թիմը ստիպված է եղել նվազեցնել վճարները և մեղմել պայմանները», - հաղորդում է Mash տելեգրամյան ալիքը: