Հունգարիան հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման իմաստ չի տեսնում
Հունգարիան չի աջակցի Ռուսաստանի դեմ ուղղված էներգետիկ ոլորտի, միջուկային արդյունաբերության և ԵՄ արտաքին հարաբերությունների հետ կապված պատժամիջոցներին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն։
«Հունգարիայի դիրքորոշումը պատժամիջոցների վերաբերյալ պարզ է. մենք տեսնում ենք, որ պատժամիջոցների քաղաքականությունը ձախողվել է, ուստի մե