Արցախի դրոշը Փաշինյանի այցից առաջ հեռացրել են Հանրային ռադիոյից․ Տնօրենը հաստատում է, բայց նշում՝ ռադիոյի աշխատակազմը չի հանել
Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիո այցից առաջ միջադեպ է տեղի ունեցել։ Factor.am-ին հայտնի է դարձել, որ մինչ Փաշինյանի գնալը ժամանած անձինք Հանրային ռադիոյից հեռացրել են Արցախի դրոշը։ Ռադիոյի անվտանգության աշխատակիցները դիմադրել են, սակայն դրոշն, ի վերջո, հանվել է։ Ավելի ուշ այն վերադարձվել է։
Այս միջադեպի վերաբերյալ Factor.am-ը զրուցել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ։ Նա Factor.am-ի հետ զրույցում հաստատել է՝ դրոշը մի քանի ժամով հեռացվել է։
-Պարոն Խումարյան, ճի՞շտ է, որ Փաշինյանի այցից առաջ Արցախի դրոշը հեռացվել է։
-Հիմա դրոշը տեղում է, կարող եք գալ տեսնել։
-Խնդրում եմ ասել՝ Փաշինյանի այցից առաջ հանվե՞լ է, թե՞ ոչ։
-Ամսի 31-ին ժամը մեկի սահմաններում մեր աշխատակիցներից մեկը տեսել է, որ դրոշը հանված է և անմիջապես հետ ենք բերել, որտեղ որ պետք է լիներ։
-Իսկ Փաշինյանը ժամը քանիսի՞ն էր եկել։
-Առավոտյան։
-Ստացվում է՝ Փաշինյանի այցից առա՞ջ է հանվել։
-Ես արձանագրում եմ փաստը, որ ամիս 31-ին մի քանի ժամ Արցախի դրոշը, ցավոք սրտի, այդտեղ չի եղել։ Վստահեցնում եմ, որ դա որևէ կապ չունի Հանրային ռադիոյի որևէ աշխատակցի հետ։
-Իսկ տարածքում տեսախցիկներ կա՞ն։ Արձանագրվե՞լ է՝ ով է հանել։
-Այդ կողմի վրա չեն նայում, փորձել ենք, ցույց չի տվել։
-Իսկ հնարավո՞ր է, որ Փաշինյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները հանած լինեն։
-Դժվարանում եմ ասել, հստակ տվյալներ չունեմ։ Եկեք փաստերով խոսենք․ այո, ես հաստատում եմ, որ ձեր մատնանշած օրը դրոշը մի քանի ժամով այնտեղ չի եղել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում