Բորիս Նադեժդինը հայտնել է, որ ՌԴ ԿԸՀ-ն մերժել է իր համար հավաքված ստորագրությունների 15%-ը
Ըստ Բորիս Նադեժդինի շտաբի, Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է նախագահի թեկնածու առաջադրվելու համար ներկայացված ստորագրությունների 15%-ը։ Թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ է, որ ստուգված ստորագրությունները պարունակեն 5%-ից ոչ ավելի թերություններ։
«Հանձնաժողովի նիստն ավարտվեց, փաստաթղթերը տարան։ 15,348% թերի, երկու անքուն գիշեր է սպասվում»,- իր Telegram ալիքում գրել է Նադեժդինի ներկայացուցիչ Իգոր Արտեմևը։
«Մեզ միայն անհրաժեշտ է ստանալ մոտավորապես 4500 ստորագրություն` 9209-ից, որոնք անվավեր են ճանաչվել», - ասել է նա Telegram-ում:
Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվի գրանցումից, Նադեժդինն ասել է, որ այդ որոշումը կբողոքարկի Գերագույն դատարանում։
Պաշտոնական որոշումը, թե արդյոք Նադեժդինը կգրանցվի որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի փետրվարի 7-ին։
Բորիս Նադեժդինը միակ քաղաքական գործիչն է, ով բացահայտորեն դեմ է պատերազմին և հավակնում է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնին։ Meduza-ի աղբյուրները պնդում են, որ Կրեմլը պատրաստ չէ թույլ տալ ՌԴ ԿԸՀ-ին ընտրություններում գրանցել հակապատերազմական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներին։
Նադեժդինը ստորագրությունները ԿԸՀ է ներկայացրել հունվարի 31-ին։ Երկու օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Նադեժդինի ստորագրություններում հայտնաբերվել են «զարմանք պատճառող սխալներ»՝ խոստանալով մանրամասներ հաղորդել փետրվարի 5-ի աշխատանքային խմբի նիստում։