Կարմիր Խաչից այցելել են Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի ղեկավարներին և մյուս հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելել է ապօրինաբար կալանավորված և Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին և մնացած գերիներին։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։
«Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ»,– նշել է Ամատունին։
Բաքվում պահվող հայ գերիներին այցելությունները տեղի են ունեցել հունվարի վերջին, փետրվարի սկզբին։