Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը կառավարության հրաժարականի հրամանագիր է ստորագրել, հայտնում է Sputnik Ղազախստանը։
Նախարարները կկատարեն իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության հաստատումը։
Ղազախստանի վարչապետի պարտականությունները ժամանակավորապես հանձնարարվել է Ռոման Սկլյարին։ Կառավարության հրաժարականի որոշման պատճառը փաստաթղթում չի նշվում։