Պակիստանում զինյալների հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 10 ոստիկան
Առնվազն 10 մարդ մահացել է Պակիստանի հյուսիս-արեւմուտքում ոստիկանական տեղամասի վրա զինյալների հարձակման հետեւան քով։ Այս մասին տեղեկացրել է Hindustan Times թերթը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, տուժել է վեց մարդ։ Նահանգի ոստիկանության պետը AFP-ին հայտնել է, որ ավելի քան 30 զինյալներ գրոհ են իրականացրել երեք ուղղություններից, փոխհրաձգությունը շարունակվել է 2,5 ժամ։
Պակիստանում հաճախակի են դարձել բռնության դեպքերը՝ կապված հասարակությունում աճող լարվածության հետ՝ փետրվարի 8-ին նշանակված խորհրդարանական (Ազգային ժողովի՝ խորհրդարանի վերին պալատի) եւ նահանգային օրենսդրական ինստիտուտների ընտրություններից առաջ։