Փլատակներից մեկ տղամարդ դուրս է բերվել, ևս մեկ կնոջ ձայներ լսվում են. ՆԳՆ խոսնակ
Երևանի Նոր Արեշում պայթյունի հետևանքով մեկ տուժած անձ դուրս է բերվել փլատակներից, մեկ այլ անձ դեռևս փլատակների տակ է և ողջ է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Ըստ նրա՝ դուրս բերված անձը ողջ է, տղամարդ է։ «Մի կին կա փլուզման տակ, այդ կնոջն են ուզում դուրս բերել փլատակներից, այս պահին ձայներ լսվում են, նույնիսկ առաջին բուժօգնություն են ցույց տալիս, կիսով չափ է փլակտակներում»,-ասաց նա։
Սարգսյանի խոսքով՝ զուգահետ միջոցառումներ են ձեռնարկվում հասկանալու՝ արդյո՞ք էլի մարդ կա փլատակներում, թե՞ ոչ։