Brent նավթի գինը բարձրացել է՝ մեկ բարելը 77,71 դոլար
Երկուշաբթի նավթի գինը, անցած շաբաթվա արդյունքներով, բարձրանում է հոկտեմբերի առավելագույն անկումից հետո։
Brent նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 77,71 դոլար, ինչը 0,38 դոլարով (0,49 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների վերջում։ Ուրբաթ այդ պայմանագրերը էժանացել էին 1,37 դոլարով (1,7 տոկոս), մեկ բարելը՝ 77,33 դոլար։
WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,29 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 72,57 դոլար։ Նախորդ աճուրդների տվյալներով՝ այդ պայմանագրերի արժեքը իջել է 1,54 դոլարով (2,1 տոկոս)՝ մեկ բարելը 72,28 դոլար։