Քանդելու գործում մասնակիցների թիվը շատ-շատ է. Տիգրան Ավինյան
Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 10-ը և թիվ 8 վթարային շենքերի քանդման աշխատանքների համար մրցույթը կայացել է հունվարի 30-ին, որին հայտ են ներկյացրել 26 մասնակից»: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը։
Նա հայտնեց, որ գործընթացը գտնվում է փաստաթղթերի ուսումնասիրության փուլում։
«Քանդելու գործում մասնակիցների թիվը շատ-շատ է»,- ժպիտով արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։