Ամերիկացու ավտոտնակում հայտնաբերվել է սառը պատերազմի ժամանակաշրջանի ժանգոտած «օդ-օդ» հրթիռ
Վաշինգտոն նահանգում մահացած տղամարդու ավտոտնակում սառը պատերազմի ժամանակաշրջանի ժանգոտած հրթիռ է հայտնաբերվել, հայտնում է Seattle Times-ը։
Հրթիռը գրավել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ազգային թանգարանի ուշադրությունը Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում՝ ստիպելով նրանց ահազանգել Բելլյուի ոստիկանությանը:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հրթիռի մասին թանգարանը տեղեկացել է, երբ ինչ-որ մեկը զանգահարել է և առաջարկել իր տան հետ նվիրել իր գնած հրթիռը։
Սակրավորները հայտնաբերել են գտածոն: Պարզվեց, որ դա Douglas AIR-2 Genie «օդ-օդ» հրթիռ է, որը նախատեսված է 1,5 կտ կշռող W25 միջուկային մարտագլխիկի համար։
Բարեբախտաբար, մարտագլխիկի և հրթիառային վառելիքի բացակայությունը հրթիռը անվնաս է դարձրել: