Բոլոր Օսկարի մրցանակաբաշխություններին ես ներկայացել եմ թմրանյութի ազդեցության տակ. Սյուզան Սարանդոն
Օրերս Սյուզան Սարանդոն Էնդի Կոենի շոուի ժամանակ խոստովանել է,որ Օսկարի բոլոր մրցանակաբաշխություններին նա մասնակցել է թմրանյութ օգտագործած. «Ես այնքան էի անհանգստանում Օսկար ստանալիս, որ անսթափ վիճակով էի ներկայանում»:
Դերասանուհին նոմինացվել է Օսկարի 5 անգամ և 1995թ ստացել է հեղինակավոր մրցանակը` «Մահացածը գալիս է»ֆիլմում խաղացած դերի համար:
Իսկ զղջում է արդյոք իր որևէ խաղացած դերի համար, հարցին դերասանուհին պատասխանել է. «Երբեք, բացի նրանցից, որոնք անհաջող են ստացվել, իսկ այդպիսի դերեր ես չունեմ»: