ՄՅՈւ-ն հաղթեց Վեսթ Հեմին, Վուլվերհեմփթոնը՝ Չելսիին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Վեսթ Հեմին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ «Կարմի սատանաներից» աչքի ընկան Ռասմուս Հոյլունդն ու Ալեխանդրո Գարնաչոն, որը դարձավ դուբլի հեղինակ։ ՄՅՈւ-ն 38 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական՝ շրջանցելով 36 միավոր ունեցող «Վեսթ Հեմին»։
Օրվա մյուս խաղում «Վուլվերհեմփթոնը» հյուրընկալվելիս 4։2 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեց լոնդոնյան թիմի ֆուտբոլիստ Քոուլ Պալմերը։ 3 րոպե անց Մատեուս Կունյան հավասարեցրեց հաշիվը։ Առաջին կեսի վերջնամասում տանտերերի պաշտպան Աքսել Դիսասին դարձավ ինքնագոլի հեղինակ։
63-րդ րոպեին Կունյան դարձավ դուբլի հեղինակ։ 82-րդ րոպեին հյուրերի հարձակվողն արդեն 3-րդ գոլը խփեց այս խաղում։ 4 րոպե անց տանտերեից գոլի հեղինակ դարձավ Տիագո Սիլվան։
«Վուլվերհեմփթոնը» 32 միավորով բարձրացավ 10-րդ տեղ՝ շրջանցելով 31 միավոր ունեցող «Չելսիին», փոխանցում է ArmSport-ը։