Ավելի քան 8 մլն դոլար. Sotheby's-ը ռեկորդային գնով է վաճառել Մայքլ Ջորդանի մարզակոշիկները (լուսանկարներ)
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նախկին խաղացող Մայքլ Ջորդանի մարզակոշիկներից վեց զույգ վաճառվել են աճուրդում։ Դրանք գնվել են ռեկորդային 8,032 մլն դոլարով, Tert.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Sotheby's աճուրդի տունը։
Հավաքածուում ներկայացված էին մարզակոշիկները, որոնք բասկետբոլիստը կրել է NBA-ի տիտղոսի համար վճռորոշ խաղերում։
Sotheby's-ը նշել է, որ բասկետբոլիստի մարզակոշիկների համար վճարված գինը «հազիվ թե երբևէ կրկնվի»: Գնորդի ինքնությունը չի բացահայտվում։