Հայաստանում յուրաքանչյուր 7-րդ բնակիչը գնումներ է կատարում Wildberries-ից. ընկերության հիմնադիր
Հայաստանում ակտիվ գնորդների հաշվարկը ցույց է տվել, որ երկրի յուրաքանչյուր յոթերորդ բնակիչը գնումներ է կատարում Wildberries-ից, «ՌԻԱ»-ին տված հարցազրույցում ասել է ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը:
Նրա խոսքով՝ վաղ թե ուշ ընկերության բոլոր աշխատակիցները դառնում են կայքի օգտատերեր։ Մի անգամ նույնիսկ եղել է դեպք, երբ մի աղջիկ խնդրել է արգելափակեն իր մուտքը շուկա, մինչև վճարի իր հիփոթեքը:
«Ես ինքս անընդհատ գնում եմ, այսինքն՝ օրը երեք-չորս անգամ անպայման պատվիրում եմ»,- ասել է նա։
Խոսելով ընդհանուր հաճախորդների բազայի մասին՝ գլխավոր տնօրենը նշել է, որ այն կազմում է մոտ 70 միլիոն: