Բժիշկը խոսել է Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման անսպասելի միջոցի մասին
Էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման միջոցներից է անվանել շնչառության հատուկ տեխնիկան։ Բժշկական գիտությունների դոկտորը Telegram-ի իր ալիքում խոսել է անսպասելի մեթոդի մասին։
Բժիշկը բացատրել է, որ վերջերս չորս շաբաթ տևած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամեն օր հատուկ շնչառական վարժություններ կատարելը կարող է նվազեցնել դեմենցիայի զարգացման ռիսկը:
«Շնչեք և արտաշնչեք հինգ վայրկյան: Կրկնեք վարժությունը 20 րոպե օրական երկու անգամ։ Պատրաստ է․ դուք մի փոքր նվազեցրել եք դեմենցիայի զարգացման ռիսկը»,-Shantnews-ի փոխանցմամբ՝ գրել է նա:
Փորձի հաջողությունը բացատրվել է նրանով, որ մասնակիցների արյան մեջ բետա-ամիլոիդ պեպտիդների մակարդակը նվազել է, շարունակել է բժիշկը։ Դրանք, ինչպես պարզաբանել է Պավլովան, կապված են դեմենցիայի զարգացման հետ։
Էնդոկրինոլոգը հիշեցրել է նաև, որ Ալցհեյմերի հիվանդությունը կանխելու համար պետք է զբաղվել սկանդինավյան քայլքով և բարձրացնել ուղեղի ակտիվությունը՝ ձեռք բերելով նոր հմտություններ։ Բացի այդ, նա նրանց, ում հակացուցված չէ, խորհուրդ է տվել պարբերաբար վիտամին D ընդունել։