Հայտնի են յոթ ամենաքաղցկեղածին մթերքները
Թերապևտ Վարվառա Ռուբանը թվարկել է քաղցկեղածին նյութերի ամենաբարձր պարունակությամբ մթերքները։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Известия» թերթը։
Մասնագետի խոսքով՝ մթերքները, որոնք չարաշահելու դեպքում կարող են ստամոքսի քաղցկեղ առաջացնել, ներառում են ալկոհոլը, կարմիր և վերամշակված միսը, ապխտած միսը, սոուսները և մարգարինը։ Նույնիսկ որոշ բանջարեղեն և մրգեր հայտնվել են սև ցուցակում՝ վնասակար նյութերի բարձր պարունակության պատճառով։
«Երշիկեղենի, նրբերշիկի և պահածոների մեջ ավելացվում են նիտրիտներ, որոնք աղեստամոքսային տրակտում վերածվում են նիտրոզամինների, որոնք մեծացնում են չարորակ ուռուցքների առաջացման հավանականությունը»,- ընդգծել է բժիշկը։
Նա համարել է, որ թթուները վտանգավոր են առողջության համար՝ դիմեթիլ նիտրիտի պարունակության պատճառով: Ռուբանի խոսքով՝ գազավորված ըմպելիքները նույնպես վտանգ են ներկայացնում առողջության համար։