Սննդաբանը զեկուցել է ընդհատվող ծոմապահության վտանգների մասին
Բժշկական գիտությունների դոկտոր, սննդաբան Մարգարիտա Կորոլեւան զգուշացրել է ընդհատվող ծոմապահության վտանգների մասին։
Նրա խոսքով՝ նման սննդակարգով նիհարելը հիմնականում պայմանավորված է օրգանիզմում այն սննդանյութերի, հանքանյութերի և վիտամինների պակասով, որոնք օրգանիզմը պետք է կանոնավոր կերպով ստանա սննդից։
Բժիշկը հավելել է, որ ընդհատվող ծոմապահությունը արդյունավետ չէ.
«Երբ մարդը վերադառնա այն ապրելակերպին, որը վարում էր ընդհատվող ծոմից առաջ, նա կսկսի արագ գիրանալ, և յուրաքանչյուր կորցրած կիլոգրամի դիմաց նա կվերադարձնի ևս երկու-երեքը», – Shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Բժիշկը խորհուրդ է տվել դիմել որակյալ մասնագետների սննդակարգի փոփոխության և քաշի կորստի հետ կապված։