Իրանը ներկայացրել է իր «Շաֆաք» հրթիռային համակարգի արդիականացված տարբերակը
Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի ներկայությամբ ներկայացվել է իրանական արտադրության «Շաֆաք» հրթիռային համակարգի արդիականացված տարբերակը, հայտնում է IRNA-ն:
«Շաֆաք»-ը հեռահար խելացի ճշգրիտ հրթիռային համակարգ է, որը կարող է 20 կմ շառավղով խոցել թիրախը:
Հրթիռային համակարգերը և «Յուսուֆ» գիշերային տեսանելիության սարքը նախագծվել և պատրաստվել են Իրանի օդատիեզերական ուժերի փորձագետների կողմից:
«Շաֆաք» հրթիռային համակարգերն ունակ են գործել նաև ծայրահեղ եղանակային պայմաններում՝ գիշեր ու ցերեկ։ Հրթիռները կարող են տեղադրվել նաև Իրանի բանակի տարբեր տեսակի ուղղաթիռների վրա։