Ադրբեջանը շարունակելու է «լրտեսներ» ու «թշնամիներ» փնտրել. ադրբեջանագետ
Մինչ կեղծ «եվրոպամետները», իսկ իրականում այդ արժեքների հետ որևէ աղերս չունեցողները, շարունակում են հայկական հանրային տիրությում ստել ու քարոզել, թե իբր Ադրբեջանը գնում է խաղաղության ուղղությամբ, Ադրբեջանը հերթական անհեթեթ քայլն է անում՝ ցույց տալով, որ շարունակելու է «լրտեսներ» ու «թշնամիներ» փնտրել, քանի որ դրա վրա է հիմնված բռնապետական վարչակարգի ողջ տրամաբանությունը։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
««Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին ձերբակալվել է Չեխիայի քաղաքացի, որը փորձել է Հայաստանի կողմից ներթափանցել Ադրբեջան», այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Մինվալ» գործակալությունը:
«Ներկայումս Բաքվում հետաքննություն են անցկացնում և պարզում են բոլոր հանգամանքները: Սակայն լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ քաղաքացին եղել է գործակալ և կատարել է լրտեսական առաքելություն։ Նաև լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ քաղաքացին կարող էր ԵՄ առաքելության հետախուզական առաջադրանքը կատարել արդեն Ադրբեջանի տարածքում: Եվ այդ վտանգավոր խաղերի հետևում, ամենայն հավանականությամբ, կանգնած է Ֆրանսիան»,–նշված է նյութում:
Մինչ կեղծ «եվրոպամետները», իսկ իրականում այդ արժեքների հետ որևէ աղերս չունեցողները, շարունակում են հայկական հանրային տիրությում ստել ու քարոզել, թե իբր Ադրբեջանը գնում է խաղաղության ուղղությամբ, Ադրբեջանը հերթական անհեթեթ քայլն է անում՝ ցույց տալով, որ շարունակելու է «լրտեսներ» ու «թշնամիներ» փնտրել, քանի որ դրա վրա է հիմնված բռնապետական վարչակարգի ողջ տրամաբանությունը»,- գրել է նա։