ԱՄՆ-ն կշարունակի զգուշացնել Ադրբեջանին՝ զերծ մնալ Հայաստանի դեմ ռազմական գործողություններից. սենատոր
Ես ստացել եմ ԱՄՆ վարչակազմի հավաստիացումներն այն մասին, որ վարչակազմը կշարունակի զգուշացնել Ադրբեջանին՝ զերծ մնալ Հայաստանի դեմ ռազմական գործողություններից։ Այս մասին ասվում է ԱՄՆ սենատոր Քրիս Վան Հոլենի պաշտոնական հայտարարությունում, որում նա պարզաբանել է, որ չի արգելի Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հարցում։
«Ես վարչակազմից հավաստիացումներ եմ ստացել այն մասին, որ նա շարունակելու է զգուշացնել Ադրբեջանին՝ զերծ մնալ Հայաստանի դեմ հետագա ռազմական գործողություններից, որ աշխատելու է Թուրքիայի հետ, որպեսզի կանխի այդ հակամարտության ցանկացած հետագա թեժացում»,- նշել է Վան Հոլենը։