4 հայ բռնցքամարտիկ Բուլղարիայում կմասնակցի Ստրանջայի մրցաշարին
Հայ բռնցքամարտիկները Արթուր Մելքումյանի գլխավորությամբ մեկնել են Բուլղարիա, որտեղ կմասնակցեն Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին։
Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Բուլղարիայում ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը։