Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի հարվածներն Իրաքին և Սիրիային
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածներն Իրաքին և Սիրիային՝ դրանք անվանելով «ռազմավարական սխալ, որը կհանգեցնի տարածաշրջանում լարվածության աճին»:
«Իրաքի և Սիրիայի վրա երեկվա հարձակումն ԱՄՆ կառավարության հերթական արկածախնդրությունն ու ռազմավարական սխալն էր, որն այլ արդյունք չի ունենա, քան տարածաշրջանում լարվածության և անկայունության մեծացումը»,- նշված է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիի հայտարարության մեջ:
Նա նաև մեղադրել է ԱՄՆ-ին՝ Իրաքի, Սիրիայի, Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ-ի կանոնադրության անտեսման համար: