«Մարդու իրավունքների խախտում է»․ Լուսինե Թովմասյանը՝ սկեսրայրի կալանավորման մասին
Դերասանուհի, հաղորդավարուհի, «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը ինստագրամյան իր էջում անդրադարձել է իր սկեսրայրի՝ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի կալանավորմանը՝ գրելով․
«Ի սեր Աստծո, ոչ ոք չի ասում չքննել այս գործը, ոչ ոք չի ուզում խագարել հետաքննությանը։
Բայց ձերբակալել՝ հաշվի չառնելով թե՛ տարիքը՝ 71 տարեկան, թե՛ մանկահասակ երեխաներ ունենալու փաստը և տնային կալանքի փոխարեն տեղափոխել գաղութ (բերդ), դա արդեն մարդու իրավունքների խախտում է»,-գրել է Թովմասյանը: