Սերժ Սարգսյանի մասնակցությամբ քննարկվել են տարածաշրջանային հնարավոր զարգացումներն ու անվտանգային խնդիրները
Հ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 2-ին հանդիպել է ՀՀԿ Նոր-Նորքի շրջանային կազմակերպության ակտիվի հետ:
Այս մասին հայտնում են Հայաստանի հանրապետական կուսակցությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է գործող կառավարիչների աղետաբեր քաղաքականության արդյունքում երկրում ստեղծված իրավիճակին, ահագնացող մարտահրավերներին և առկա սպառնալիքներին առնչվող հարցեր:
Անդրադարձ է արվել տարածաշրջանային հնարավոր զարգացումներին և անվտանգային խնդիրներին:
Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին: