Պակիստանի նախկին վարչապետն ու նրա կինը ապօրինի ամուսնության համար դատապարտվել են 7 տարվա ազատազրկման
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը՝ Բուշրա Խանը, փետրվարի 3-ին դատապարտվել են 7 տարվա ազատազրկման և տուգանվել, հայտնում Reuters-ը:
Դատարանը որոշել է, որ 2018 թվականին նրանց ամուսնությունը կայացել է օրենքի խախտմամբ։
Սա այս շաբաթ Իմրան Խանի դեմ երրորդ վճիռն է, որը կայացվել է կայանալիք համապետական ընտրություններից առաջ:
71-ամյա Խանը վերջին օրերին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքներ հրապարակելու համար, իսկ կնոջ հետ միասին՝ 14 տարվա ազատազրկման պետական նվերներ ապօրինի վաճառելու համար։
Նրա ներկայացուցիչները հայտնել են, որ բոլոր երեք դեպքերով էլ բողոքարկումներ կլինեն:
Բուշրա Խանը մեղադրվում է նրանում, որ չի սպասել, որպեսզի լրանա իր նախորդ ամուսնուց ամուսնալուծվելուց հետո սպասման ժամկետը, որը սահմանված է իսլամի կանոններով, և ամուսնացել է Իմրան Խանի հետ: Նրանք ստորագրել են իրենց ամուսնական պայմանագիրը 2018 թվականի հունվարին՝ գաղտնի արարողության ժամանակ:
Պակիստանի նախկին վարչապետն ու նրա կինը չեն ընդունել իրենց վերագրվող մեղադրանքը: