Չիլիում արտակարգ դրություն է հայտարարվել․ անտառային հրդեհներ են
Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը անտառային հրդեհների պատճառով երկրի Վալպարաիսոյի շրջանում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել:
«Անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը շատ բարդ է բարձր ջերմաստիճանի և քամու պատճառով: Բայց իմացեք, որ կառավարությունը, հրշեջները, անտառային ազգային կորպորացիան, ոստիկանները և քաղաքացիական հասարակությունը հնարավորինս մոբիլիզացված են արտակարգ իրավիճակներին դիմակայելու համար: Ես նաև որոշել եմ արտակարգ դրության ռեժիմ հայտարարել, որպեսզի ունենամ բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»,- տեղեկացրել է նախագահը:
Լրատվամիջոցները հայտնել են 13 զոհի մասին: Առողջապահության նախարարության տվյալով՝ այրվածքներ է ստացել առնվազն 28 մարդ։ Հրդեհն ընդգրկել է ավելի քան 7 հազար հեկտար տարածք։ Որոշ շրջաններում իրականացվում է բնակչության տարհանում: