Դիետոլոգը բացատրել է, թե արդյոք խնձորի քացախն օգտակար է քաշի կորստի համար
Դիետոլոգ Լիզա Աթենքան պատմել է, թե արդյոք խնձորի քացախ խմելն օգնում է նիհարել:
Իր Telegram ալիքում մասնագետը մեջբերել է 2009 թվականին անցկացված ճապոնական հետազոտության տվյալները։ Դրանում ներգրավված են եղել գեր մարդիկ: Օգտագործելով խնձորի քացախ՝ հետազոտության մասնակիցները երեք ամսում նիհարել են միջինը 1 կգ:
«Սա շատ քիչ է զգալի ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար, այս դեպքում՝ գիրություն: Նրանք արագ կորցնում են ավելորդ կիլոգրամները գրագետ նիհարելու ժամանակ», – ասում է Աթենքան:
Դիետոլոգը նշել է, որ չկան բարձրորակ գիտական ապացույցներ, որոնք կապում են խնձորի քացախի օգտագործումը քաշի կորստի հետ։ Բացի դրանից, այս միջոցը կարող է վնասել ատամի էմալը և խախտել ստամոքսի թթվի հավասարակշռությունը, փոխանցում է Shantnews-ը։