Բայկոնուր տիեզերակայանում ուղտն ընկել է ջրհորը
Բայկոնուր տիեզերակայանի տեխնիկական տեղամասերից մեկում ուղտն ընկել է ջրհորը, փրկարարները կենդանուն ազատել են թակարդից։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ Telegram ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Բայկոնուր տիեզերակայանում՝ կենդանին ընկել է ջրհորն ու խրվել ձյան մեջ, ուղտը չի կարողացել ինքնուրույն դուրս գալ։ Նրան օգնության են հասել փրկարարները. հրշեջ գուլպաների օգնությամբ հաջողվել է ուղտին դուրս բերել ձյան միջից։
Հանգստանալուց և ուժ հավաքելուց հետո՝ կենդանին շարունակել է ճանապարհը։