ԱՄՆ պետքարտուղարը կրկին կմեկնի Մերձավոր Արևելք
Էնթոնի Բլինքենը փետրվարի 4-8-ը կմեկնի Մերձավոր Արևելք: ԱՄՆ պետքարտուղարության տվյալով՝ նա հանդիպումներ կունենա Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում, Կատարում, Իսրայելում և Հորդանան գետի Արևմտյան ափին։ Հոկտեմբերի 7-ից ի վեր սա Բլինքենի արդեն հինգերորդ այցն է Մերձավոր Արևելք:
Ըստ հաղորդագրության՝ Պետքարտուղարը շարունակում է դիվանագիտական ջանքերը՝ կարգավորելու ՀԱՄԱՍ-Իսրայել հակամարտությունը, նպաստելու հրադադարի հաստատմանը, իսրայելցի պատանդների ազատ արձակմանը, մարդասիրական մատակարարումների ակտիվացմանը:
Բլինքենը նաև ցանկանում է կանխել Մերձավոր Արևելքում հակամարտության տարածումը: