Հունաստանում նախարարության շենքի մոտ ռումբ է պայթել
Աթենքի կենտրոնում՝ աշխատանքի հարցերով նախարարության շենքի մոտ փետրվարի 3-ի վաղ առավոտյան պայթուցիկ սարք է գործարկվել, հայտնում է Reuters-ը:
Հունաստանի ոստիկանությունից հայտնել են, որ տուժածներ չկան:
Հունական թերթերից մեկն անհայտ անձի կողմից զանգ է ստացել, թե նախարարությունում ռումբ է տեղադրված: Թերթից այս մասին տեղեկացրել են ոստիկանությանը, որը պայթյունից առաջ շրջափակել է տարածքը:
Պայթյունը վնաս է հասցրել շենքին և կոտրել ապակիները: