Խաբեբան, ձևանալով Լեոնարդո ԴիԿապրիո, 80 հազար ռուբլի է շորթել մի կնոջից
Խաբեբան, ով ներկայացել է որպես Լեոնարդո Դի Կապրիո, աղջկան համոզել է, որ վերջինս շփվում է հոլիվուդյան դերասանի հետ։ Showbiz-ի փոխանցմամբ՝ միջադեպի մասին հայտնել է Չեբոքսարի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Գործը սկսվել է անցյալ տարվա հունվարին, երբ հանցագործը գրել է 32-ամյա աղջկան, ով աշխատում է որպես խորհրդատու, և սկսել է ուշադրության նշաններ ցույց տալ Լեոնարդո Դի Կապրիոյի անունից։ Հինգ ամիս շփվելուց հետո նրա համար բացվել է նոր հնարավորություն՝ «դառնալ սուպերֆան», այն ներառում էր տեսազանգի միջոցով դերասանի հետ խոսելու հնարավորությունը և որն արժե 80 հազար ռուբլի:
Աղջիկը, հավատալով կեղծ ԴիԿապրիոյին, վարկ է վերցրել և ստացված գումարը փոխանցել խաբեբային։ Նրանք նույնիսկ զրույց են ունեցել, բայց այն տևել է ընդամենը մեկ վայրկյան, և նա չի հասցրել որևէ բան հասկանալ։ Ավելի ուշ նրանք շարունակել են առցանց շփվել, բայց վերջիվերջո ստիպված է եղել դիմել ոստիկանություն։ Խաբեության զոհը հասկացել է, որ իրեն ստում են այն բանից հետո, երբ հոլիվուդյան դերասանը խնդրել է իրեն օգնել վճարել Չեբոքսարի տոմսի համար։ ՆԳՆ-ն արդեն հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել խարդախության հոդվածով։