Դեմքի ո՞ր կառուցվածքն է խոսում կարգավիճակի ու հարստության մասին
Հնարավո՞ր է դեմքի կառուցվածքից հասկանալ, որ մեր առջև հարուստ մարդ է։ Գիտնականները պնդում են, որ դա հնարավոր է, եթե իմանաք մեր արտաքինի որոշ առանձնահատկություններ, որոնք արձանագրվել են հատուկ հետազոտության մեջ։
Ինչպես հայտնում է Mail Online-ը, ճակատի, կզակի կամ քթի ձևը և արտաքին տեսքի այլ նրբերանգները շատ բան են ասում մարդու բնավորության, սոցիալական կարգավիճակի և եկամուտների մակարդակի մասին։ Համապատասխան հետազոտությունը անցկացրել են Գլազգոյի համալսարանի գիտնականները, հաղորդում է Planet Today-ը։ Նրանք հարցում են անցկացրել հազարավոր մարդկանց շրջանում և կազմել հարուստ և աղքատ մարդկանց բնորոշ արտաքին հատկանիշների ցանկ: Արդյունքները հետաքրքիր են թվացել։
Ապահովված մարդիկ առանձնանում են դեմքի հստակ դիմագծերով, բավականին երկար քթով, ունեն բարձր ճակատ և որոշակիորեն շրջված կզակ։ Հարստանալու հնարավորություն ունեն նաև մեծ քթի տեր մարդիկ, բայց դա նրանց տրվում է մեծ ջանքերի, մասնավորապես՝ բիզնեսում անձնական ջանքերի շնորհիվ։ Բայց մի փոքր դուրս ցցված քիթն իր սեփականատիրոջը ֆինանսական լավ հոտառություն է խոստանում:
Հարցվածների ուշադրությունը հրավիրել են նաև շրթունքի վերևում խալերի առկայության վրա։ Նրանք պոտենցիալ հաջողակ մարդիկ են լինում, ովքեր կարող են պատահաբար հարստանալ, օրինակ՝ շահելով վիճակախաղ կամ ստանալով անսպասելի ժառանգություն: Աղքատներին բնորոշ է գունատ մաշկ, ցածր հոնքեր, բերանի կախ անկյուններ և կարճ կզակ: Բայց երեխաների դիմագծերը նույնպես մյուսների համար կարող են անհանգստացնող թվալ: Նրանք դիտվում են որպես անլուրջ և ոչ այնքան խելացի, ինչի պատճառով էլ նրանց հարստանալու հնարավորությունները շատ փոքր են:
Կարմիր այտերով, բարձր հոնքերով և շքեղ շուրթերով ժպտացող դեմքերը, թեև չեն խոսում երաշխավորված հարստության մասին, սակայն գրավում են իրենց լավատեսությամբ, նրանց հետ ավելի հեշտ է շփվել, վստահություն են ներշնչում, փոխանցում է news.am-ը։