Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է տարածքային պաշտպանության հրամանատարություն ներդնել. նախարար
Պաշտպանության նախարարությունը մտադիր է օրենսդրական փոփոխություն նախաձեռնել՝ տարածքային պաշտպանության հրամանատարություն ներդնելու համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հրամանատարությունը կունենա նաև բանակի սպա, որը կպատրաստի պահեստազորայիններին։ Վերջիններս էլ իրենց հերթին կիմանան, թե ում անմիջական հրամանատարությամբ և որտեղ պետք է իրականացնեն իրենց առաքելությունը։ Այս հարցում մենք պետք է ապահովենք բոլորի համար հավասարություն և ներառականություն»,- ասել է նա։
Պապիկյանը հավելել է, որ չի կարելի ասել, թե նախագծի հետ կապված մտահոգիչ խնդիրներ չկան.
«Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, փոփոխություններ են նախաձեռնվելու կառավարության որոշումներում և օրենքներում։ Զինվորական ծառայության համար պատրաստվածության ցածր մակարդակ կա: Շատերը շրջանցիկ ճանապարհներով փորձում են խուսափել զինծառայությունից։ Այս կապակցությամբ հանձնարարականներ են տրվել բոլոր պատասխանատու մարմիններին։ Մենք խնդիր ենք դրել պահպանել պահեստային մարտունակության բարձր մակարդակ։ Անցած տարիներին մենք աշխատանքներ ենք կատարել և կշարունակենք ապագայում»,- հավելելէ նախարարը։