Ներկայացվել է Mazda CX-70 քրոսովերը
Mazda CX-70-ին սպասում էին դեռ 2023 թվականին, սակայն մոդելի թողարկման նախապատրաստական աշխատանքներն ավելի շատ ժամանակ պահանջեցին, և այն ներկայացվեց միայն 2024 թվականի հունվարի վերջին օրը: Եվ զարմացրեց․ պարզվեց, որ CX-70-ը մեծ քրոսովեր է, որը գործնականում չափերով չի զիջում «հին» CX-90-ին, և հիմնական տարբերություններից է նստատեղերի երրորդ շարքի բացակայությունը։
CX-70-ի վաճառքն ԱՄՆ-ում կսկսվի այս տարվա գարնանը, սակայն մինչ այդ կգաղտնազերծվի հարդարումն ու արժեքը։ CX-70-ը Mazda-ի երրորդ մոդելն է։ Նոր քրոսովերը սպասվածից ավելի մեծ է ստացվել․ այն 3,1 մետր անիվային բազայի դեպքում հասնում է 5,1 մետրի երկարության, իսկ CX-90-ի հետ տարբերությունը ընդամենը մի քանի միլիմետր է։
Ճանապարհին դուք կարող եք ճանաչել CX-70-ին մի փոքր վերափոխված տեսքից: «Յոթանասուներորդն» ունի այլ վանդակաճաղով դիզայն, և սև դեկոր: CX-70-ի և CX-90-ի ինտերիերը նույնն է, միայն նստատեղերի քանակն է տարբեր: Երրորդ շարքի նստատեղերի բացակայության պատճառով CX-70-ն ունի ավելի ընդարձակ բեռնախցիկ, որը հատակի տակ ունի լրացուցիչ պահեստային խորշ։
Այն «մեղմ» հիբրիդային, 3,3 լիտրանոց M-Hybrid Boost-ն է՝ «turbo-six» և 48 վոլտ էլեկտրական վերնաշենքով և plug-in հիբրիդային e-Skyactiv PHEV-ով և 17,8 կվտ/ժամ հզորությամբ մարտկոցով: CX-90-ի վրա նույն ագրեգատները զարգացնում են համապատասխանաբար 345 և 327 ձիաուժ հզորություն: Փոխանցման տուփը ութաստիճան ավտոմատ է, փոխանցում է news.am-ը։