Գիտնականները պատահաբար ստեղծել են աշխարհի ամենափոքր հանգույցը
Չինաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնականները պատահաբար հանգույց են ստեղծել, որը միանգամից երկու ռեկորդ է սահմանել։ Նախ, սա պատմության մեջ ամենափոքր հանգույցն է, քանի որ այն բաղկացած է ընդամենը 54 ատոմից (նախորդ ռեկորդակիրն ուներ 69 ատոմ): Երկրորդ՝ այն ամենաբարդն է, որի հիմնական շղթայի հատման գործակիցը 23 է՝ նախորդի 24-ի դիմաց, գրում է Tehkult-ը։
Չինացի գիտնականները փորձեր են կատարել՝ ստեղծելով ծայրահեղ փոքր մոլեկուլային շղթաներ՝ ստիպելով ատոմներին միանալ փակ և կայուն կառուցվածքներին: Փորձերից մեկը պլանի համաձայն չի ընթացեկ և արդյունքում ստացվել է երեք միահյուսված օղակների կառուցվածք: Ստացված կառույցը վերաբերում է հանգույցներին՝ ըստ հանգույցների տեսության, որը նման ձևերը նկարագրող մաթեմատիկայի հատուկ ճյուղ է։
Հանգույցները շատ ամուր կառուցվածքներ են, և այդ կերպ ձևավորված մոլեկուլները ձեռք են բերում նոր հատկություններ: Այս երեւույթը տարածված է բնության մեջ, օրինակ՝ ԴՆԹ-ի մոլեկուլների և սպիտակուցների ձևավորման դեպքում։ Գիտնականները ուղիներ են փնտրում այս գործընթացը վերահսկելու համար, որպեսզի սովորեն, թե ինչպես ստեղծել նոր նյութեր՝ դեղեր, քիմիական նյութեր, և այլն։