ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմական օբյեկտի վրա հարձակման
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմական օբյեկտի վրա հարձակման։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցչին։
Իր հերթին, Al Jazeera հեռուստաալիքը հայտնել է, որ ռմբակոծվել են Իրաքի հետ սահմանին գտնվող արևելյան Դեյր էզ Զոր նահանգի Բու Քեմալ քաղաքի արվարձանները։
Միևնույն ժամանակ, Al Arabiya հեռուստաալիքը հայտնել է սիրիա-իրաքյան սահմանի Ալ-Քաիմ անցակետի մոտ պայթյունների մասին: