Անահիտ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում էր
ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ:
Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, որոնց ժամանակ, ի թիվս այլնի՝ ներկայացվել են քրեական վարույթին և ընտրված խափանման միջոցի տեսակին առնչվող հարցեր:
Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:
Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների իրավասու ներկայացուցիչների հետ՝ բարձրաձայնված որոշ հարցերին տեղում լուծում տալու նպատակով»։