Փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
Դաժան ծեծի արդյունքում մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, ահազանգել է փոխգնդապետի եղբայրը: Այս մասին հայտնում է լրագրող Անի Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում ու մինչ այժմ կոմայի մեջ էր։
Չորս տարի անկողնում գամված ու անգիտակից մնալուց հետո 2023 թվականի հուլիսի 27-ին Արա Մխիթարյանը մահացավ։